Հարևան երկրի նախագահի վարքը չի կարող անպատիժ մնալ։ Armenia Today-ի հետ զրույցում համոզմունք հայտնեց ԱԺ ԼՀԿ պատգամավոր Հարություն Բաբայանն՝ անդրադառնալով Բաքվում, այսպես կոչված, «ավարների պուրակի» ստեղծմանը։
Նրա կարծիքով՝ միջազգային տերություններն անպայման հարևան երկրի նախագահին իրենց վերաբերմունքը ցույց կտան, միայն թե եվրոպացիները դանդաղկոտ են։
Պատգամավորի համար անհասկանելի է, թե ինչ սկզբունքով է վարչապետը ցանկանում կրճատել ժամկետային զինծառայության ժամկետը։
«Ես ամեն անգամ զարմանում եմ վարչապետի «կուրյոզային» հայտարարություններից, կամ վարչապետը լավ ինֆորմացված չէ, կամ չի պատկերացնում, թե այդ խոսքն ինչպես է ընկալվում։ Չեմ կարծում, որ ՀՀ-ում սթափ մտածող մեկն այդ գաղափարը լուրջ կընդունի կամ իր համար ընդունելի կլինի։ Պաշտպանության նախարարի ասածները և իմ տեղեկությունները համադրելով՝ պարզում եմ, որ վարչապետի հայտարարությունը չի համապատասխանում իրականությանը»։
Մանրամասները՝ տեսանյութում․