Հայաստանի ընդդիմությունը բողոքի ակցիա է անցկացնում վարչապետի կեցավայրի՝ կառավարության առանձնատան մոտ: Ակցիայի վայրում տեղակայվել են ոստիկանական մեծաթիվ ուժեր:
ՀՅԴ խոսնակ Գեղամ Մանուկյանն ասաց, որ ցուցարարներն արգելափակել են կառավարության ղեկավարի նստավայրի երկու մուտքերը:
Նա նաև տեղեկացրել է, որ ոստիկանության աշխատակիցները Երևան-Արտաշատ մայրուղուց բողոքի ցույցի մասնակիցների են բերման ենթարկել: