Հայաստանի Հանրապետության կառավարությունն այսօր որոշում է ստորագրել «Քայլ դեպի տուն» ծրագրի վերաբերյալ։
«Քայլ դեպի տուն» ծրագիրն իրականացվում է Սփյուռքում ազգային ինքնության պահպանման և ամրապնդման, հայրենադարձության խթանման, ինչպես նաև Հայրենիք-Սփյուռք փոխադարձ ճանաչողության ընդլայնման և կապերի ամրապնդման նպատակով: Այն իրականացվում է 2009 թվականից. 2009-2017 թթ. ծրագիրը կոչվել է «Արի տուն», 2018-2021 թթ..ին անվանափոխվել է՝ կոչվելով «Քայլ դեպի տուն»:
Այսպիսով, ըստ ՀՀ կառավարության որոշման, 2021 թվականին միջոցառումն իրականացվելու է 4 փուլով՝ յուրաքանչյուրը 2 շաբաթ տևողությամբ, որին կմասնակցի շուրջ 400 սփյուռքահայ:
Միջոցառումը նախատեսվում է իրականացնել ս.թ. հունիսի 21-ից օգոստոսի 14-ը։ Այն ներառում է 13-օրյա ճամբարային ծրագիր, հայոց լեզվի(արևելահայերեն, արևմտահայերեն), հայրենագիտության, ազգային երգ ու պարի դասընթացներ, ճանաչողական այցելություններ Հայաստանի պատմամշակութային կոթողներ, թանգարաններ, կրթական հաստատություններ, գյուղական համայնքներ, հանդիպումներ պետական, հասարարական, մշակույթի և արվեստի գործիչների հետ, մարզական և մշակութային միջոցառումներ և այլն: