Առկա է հանցագործության առերևույթ դեպք։ Այս մասին Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ անդրադառնալով Մեղրիի քաղաքապետին Քննչական կոմիտե հրավիրելու հարցին։
Նրա խոսքով՝ այս պահի դրությամբ Մխիթար Զաքարյանը չի կալանավորվի, քանի որ կալանքը որպես խափանման միջոց ընտրվում է դատարանի կողմից։
Հիշեցնենք, որ Մեղրիի քաղաքապետ Մխիթար Զաքարյանին հրավիրել են Քննչական կոմիտե։
Հիշեցնենք նաև, որ երեկ Մեղրիի քաղաքապետը ևս մասնակցում էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի դեմ կազմակերպված բողոքի ակցիային։
Մանրամասները՝ տեսանյութում․