Արցախյան երկրորդ պատերազմից հետո Հայաստանում և Հարավային Կովկասում ստեղծվել է նոր աշխարհաքաղաքական և սոցիալական իրողություն։ Տարածաշրջանում կտրուկ մեծացել է Թուրքիայի Հանրապետության դերակատարությունը։ Հարավային Կովկասում Թուրքիայի գործոնի համալիր ուսումնասիրությունը հնարավորություն կտա վերհանելու այն ռիսկերը և հեռանկարները, որոնք կանգնած են Հայաստանի և հայության առջև։
«Հայկական նախագիծ» գիտակրթական ՀԿ-ն Երևանի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետի հետ համագործակցությամբ հրավիրել է «Հայաստանը և Թուրքիան Հարավային Կովկասում. իրողություններ և ռիսկեր» խորհրդաժողով, որի ընթացքում զեկուցողները ներկայացնում են Հարավային Կովկասում Թուրքիայի վարած քաղաքականության առանձնահատկությունները (աշխարհաքաղաքականություն, ռազմական և դիվանագիտական ասպեկտներ, ժողովրդագրություն և այլն)։ Համաժովովին մասնակցում են մի շարք թուրքագետներ, արևելագետներ ու քաղաքագետներ, այդ թվում՝ Ռուբեն Մելքոնյանը, Վարուժան Գեղամյանը, Էդգար Էլբակյանը, Հրանտ Միքայելյանը և այլք։
Մաս 1․
Մաս 2․
Մաս 3․