Վարչապետը հրաժարական տվեց, և առավոտից սկսվեցին ճնշումներ, հայտարարություններ։ Այդ մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը:
«Մենք պայմանավորվել ենք, որ արտահերթ ընտրություններ պետք է լինեն, խոսք ենք տվել, որ չենք խոչընդոտելու, որ լինեն ընտրություններ։
Ուզում եմ պաշտոնապես հայտարարել՝ մեզ վրա ոչ մի ճնշում չի աշխատելու, և ոչ մի ավանտյուրայի մենք չենք գնալու, հետևաբար, որևէ մեկի թեկնածությունը չենք պաշտպանելու և չենք առաջադրելու թեկնածու, որպեսզի երկրում տեղի ունենան արտահերթ ընտրություններ և երկրում տիրի համերաշխություն»,- ասել է Մարուքյանը: Մանրամասները՝ տեսանյութում։