ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն այցելեց Ամերիկայի Միացյալ Նահանգներում Հայաստանի Հանրապետության դեսպանատուն և հանդիպեց արտակարգ և լիազոր դեսպան Վարուժան Ներսեսյանի հետ: Այս մասին հայտնում է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը։
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ամերիկահայ համայնքի հետ տարվող երկուստեք աշխատանքները, Արցախյան հարցի և Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ դեսպանատան կատարած և ընթացիկ աշխատանքները, համագործակցության հեռանկարները: