ԱՄՆ-ն և Իսրայելը պայմանավորվել են ստեղծել աշխատանքային խումբ, որը պետք է կենտրոնանա անօդաչու թռչող սարքերի և գերճշգրիտ հրթիռների աճող սպառնալիքի վրա, որոնք արտադրվում են Իրանի և Մերձավոր Արևելքում նրա դաշնակիցների կողմից:
Ըստ ИА Реалист-ի, այս մասին համաձայնություն է ձեռք բերվել Իսրայելի դեսպանատանը ԱՄՆ-ի ու Իսրայելի պատվիրակությունների երկկողմ հանդիպման արդյունքներով:
«ԱՄՆ-ն Իսրայելին տեղեկացրեց Վիեննայի բանակցությունների մասին և շեշտեց ապագա միջուկային խնդրի վերաբերյալ Իսրայելի հետ սերտ խորհրդատվությունների հարցում ԱՄՆ-ի մեծ հետաքրքրությունը: ԱՄՆ-ն համաձայնել է Իսրայելի հետ, որ Իրանի ագրեսիվ պահվածքը լուրջ սպառնալիք է տարածաշրջանում և կարևորել նախագահ Բայդենի անսասան աջակցությունը Իսրայելի ինքնապաշտպանության իրավունքին»,- ասվում է Սպիտակ տան հայտարարության մեջ:
Վերլուծաբանները կարծում են, որ Իրանի հետ հակամարտության սրումը կարող է գրավիչ լինել Բենիամին Նեթանյահուի համար, քանի որ նա մտել է քաղաքական փակուղի, բախվում է ներքին խնդիրների, այդ թվում՝ կոռուպցիայի մեղադրանքների հետ:
Միջուկային գործարքի հանձնաժողովի նիստերն սկսվել են ապրիլին Վիեննայում: Առաջին շաբաթվա արդյունքներից հետո ստեղծվել են երկու փորձագիտական խմբեր միջուկային խնդիրների և ԱՄՆ հակաիրանական պատժամիջոցների վերացման վերաբերյալ: Այս շաբաթ Վիեննայում ԱՄՆ պատվիրակությունը կմասնակցի Իրանի միջուկային ծրագրի գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի շուրջ երկխոսության երրորդ փուլին: