Ապրիլի 28-ին Ադրբեջանի ժողովրդական շարժում հասարակական կազմակերպության մի խումբ անդամներ բողոքի ակցիա են անցկացրել Բաքվում Ռուսաստանի դեսպանատան առջև: Ինչպես հաղորդում է «Թուրան» գործակալությունը, ակցիան անցկացվել է Ադրբեջանի խորհրդայնացման հերթական տարեդարձի առթիվ։
Մասնակիցները պաստառ են բարձրացրել. «Մենք պահանջում ենք դուրս բերել ռուսական զորքերն Ադրբեջանից»:
Ոստիկանության աշխատակիցները մասնակիցների ձեռքից վերցրել են պաստառները և նրանց հեռացրել շենքից:
«Մենք պահանջում ենք ռուսների դուրսբերումը Ղարաբաղից, նրանք խաղաղապահ չեն, թող նրանց փոխարինեն թուրք զինվորականները», – ասել է ցուցարարներից մեկը:
«Եթե ռուս զինվորականները «Իսկանդեր» հրթիռները արձակեցին Շուշիի ուղղությամբ, ապա ինչպե՞ս կարող են այդ զինվորականները համարվել խաղաղապահներ: Թող մաքրվե՛ն», – ասել է մեկ այլ մասնակից:
Այս զինվորականները Ղարաբաղում չեն զբաղվում խաղաղապահությամբ, բայց նրանք անում են ինչ ուզում են: Այս ամենը հակասում է Ադրբեջանի շահերին, ասվում է բանաձևում:
Համաժողովրդական շարժումը հիմնադրվել է 2019 թվականին՝ երկրի ներքին գործերի նախկին նախարար Իսկենդեր Համիդովի կողմից: Հասարակական կազմակերպությունների մի շարք քաղաքական կուսակցություններ անդամակցում են այս կառույցին: