Ընտրական գործընթացներին խոչընդոտելու փաստով քրեական պատասխանատվության ենթարկելու իշխանությունների կողմից առաջարկված նախագիծն անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանը ռիսկային է համարում։ Նկատում է՝ նպատակը լավն է, փաթեթավորումը գեղեցիկ, բայց բովանդակությունը՝ խնդրահարույց։
«Սյունիքի դեպքերի առումով իշխանության ներկայացուցիչների կողմից կա ագրեսիա: Ստացվում է, որ ամեն մի նմանատիպ դեպքից հետո բերվելու են նոր նախագծեր»,-ասաց նա՝ հավելելով, որ այս ամենի հեղինակը այն անձն է, որը հանրությանը բաժանեց սև ու սպիտակի:
Պատգամավորի կարծիքով՝ նախատեսված ԱԺ արտահերթ ընտրությունները չեն թոթափելու լարվածությունը։
Մանրամասները՝ տեսանյութում․