Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ապրիլի 29-30-ը աշխատանքային այց կկատարի Ռուսաստանի Դաշնություն՝ Կազան, մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին: Այս մասին հայտնում են Կառավարության լրատվական ծառայությունից։
Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանի գրասենյակից Armenia Today-ին տեղեկացրին, որ նա ևս կմեկնի՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստին։
Նշենք, որ ավելի վաղ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվում, թե Եվրասիական տնտեսական միության երկրները քննարկում են նիստին ադրբեջանական պատվիրակության հնարավոր մասնակցությունը։
Կազմակերպության կանոնների համաձայն՝ նման մասնակցության համար պարտադիր է ԵԱՏՄ անդամ բոլոր պետությունների, այդ թվում՝ նաև Հայաստանի համաձայնությունը։
Հիշեցնենք, որ երկու օր առաջ կայացած ասուլիսում Հայաստանի ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանն ասել էր, որ կոնսենսուս չկա Ադրբեջանին որևէ կարգավիճակով նշված միջոցառմանը հրավիրելու հարցում: