Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը մայիսի 5-6-ը աշխատանքային այցով կմեկնի Երեւան, իսկ մայիսի 10-11-ը՝ Բաքու:
Այս մասին հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցում ասաց ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նախատեսվում են բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարության հետ: Շփումների ընթացքում նախատեսվում է մանրակրկիտ քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցության, ինչպես նաև միջազգային ասպարեզում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ»,-ասաց Զախարովան:
Ըստ նրա՝ առաջնահերթ ուշադրություն կդարձվի Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների կողմից 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021-ի հունվարի 11-ի հայտարարության իրականացման գործնական ասպեկտներին: