Ղրղզստանն ու Տաջիկստանը համաձայնության են եկել սահմանային գոտում իրավիճակի համատեղ պարեկություն իրականացնելու և վերահսկելու վերաբերյալ: Այս մասին հայտարարել է Ղրղզստանի արտաքին գործերի նախարարությունը. փոխանցում է russian.rt.com-ը:
Նշվում է, որ նման որոշում է կայացվել երկու պետությունների արտաքին գործերի նախարարներ Ռուսլան Կազակբաևի և Սիրոջիդին Մուխրիդինի հանդիպման ժամանակ:
«Կողմերը պայմանավորվել են կազմակերպել իրավապահ մարմինների համատեղ խմբեր տարածաշրջանային կառույցների մակարդակում ՝ պարեկություն իրականացնելու և վերահսկելու իրավիճակը սահմանային տարածքում, ինչպես նաև մշտական անմիջական կապ պահպանելու արտաքին գործերի գերատեսչությունների և անձամբ նախարարների միջև առկա խնդիրները շուտափույթ լուծելու համար»,- հայտարարել են նախարարությունից:
Ավելի վաղ Տաջիկստանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ Տաջիկստան-Ղրղզստան սահմանին իրավիճակը տեղափոխվել է դիվանագիտական-քաղաքական ճակատ: