Բաքուն հույս ունի ամռան ամիսներին բարձրացնել Մոսկվայի հետ աշխատանքի ակտիվությունը ռուս-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցում, հայտարարել է Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը:
«Ռուս-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացը շարունակվում է։ Անցյալ տարի պանդեմիայի հետ կապված որոշ միջոցառումներ ստիպված են եղել հետաձգել։ Հուսով ենք, որ այս տարի, ամռան ամիսներին այդ ուղղությամբ մենք կբարձրացնենք ակտիվությունը»,- հայտարարել է Խալաֆովը լրագրողներին։
Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սահմանը սահմանվել է 2010 թվականի հոկտեմբերի 3-ին Բաքվում ստորագրված պայմանագրով: Այն ուժի մեջ է մտել վավերագրերի փոխանակման օրը ՝ 2011 թվականի հուլիսի 18-ին ։ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ցամաքային միջպետական սահմանի երկարությունը կազմում է 284 կմ։
Ավելի վաղ կողմերի ներկայացուցիչները հայտարարել էին, որ ռուս-ադրբեջանական պետական սահմանին վիճելի հարցեր չեն մնացել: Սահմանային հարցերով համաձայնագրերն արդեն վավերացվել են երկու երկրների խորհրդարանների կողմից։