ԱՄՆ-ի և Իրանի միջև կալանավորների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելու մասին հաղորդագրությունները չեն համապատասխանում իրականությանը: Այս մասին ՏԱՍՍ-ի թղթակցին հայտնել է Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Նեդ Փրայսը։
Ավելի ուշ կալանավորների փոխանակման շուրջ պայմանավորվածության հասնելու մասին տեղեկությունը հերքել է նաև Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Ռոն Քլայնը։
«Ցավոք, այս հաղորդագրությունը ճշմարիտ չէ։ Այդ չորս ամերիկացիներին ազատ արձակելու պայմանավորվածություն չկա։ Մենք շատ ջանասիրաբար աշխատում ենք, որպեսզի հասնենք նրանց ազատ արձակմանը։ Մենք բարձրացրել ենք այս հարցը Իրանի հետ <…> Մենք աշխատում ենք այդ ամերիկացիներին տուն վերադարձնելու ուղղությամբ: Երբ մենք դա անենք, մենք, իհարկե, ուրախ կլինենք հայտարարել դրա մասին», – ասել է պաշտոնյան CBS հեռուստաընկերության եթերում։
Ավելի վաղ Mayadeen հեռուստաալիքը՝ հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր որ ԱՄՆ-ը և Իրանը նախատեսում են կազմակերպել ձերբակալված քաղաքացիների փոխանակում: