ԱԺ հատուկ նիստում քննարկվում է վարչապետի ընտրության հարցը: ԱԺ «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը։
Վարչապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ հավաքվել են, որպեսզի ի կատար ածվի խորհրդարանական խմբակցությունների ղեկավարների, ՀՀ նախագահի հետ ձեռք բերված պայմանավորվածությունը՝ հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ:
Նիկոլ Փաշինյանը հույս հայտնեց, որ պայմանավորվածությունները խախտելու փորձեր չեն արվի։
Ի դեպ, «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը վարչապետի թեկնածուին ներկայացնելիս հիշեցրեց, որ վարչապետի, «Բարգավաճ Հայաստան» ու «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների և ՀՀ նախագահի միջև հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել
Հիշեցնենք, որ ըստ «Լուսավոր Հայաստանի» ու «Բարգավաճ Հայաստանի» հետ նախապես ձեռք բերված պայմանավորվածության՝ խորհրդարանն իշխող «Իմ քայլի» կողմից առաջադրված Փաշինյանին վարչապետ չի ընտրի: