Ինչու ԱՄՆ նախագահը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը. վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կարծիքով՝ այդտեղ կա մեկ երկարաժամկետ, մեկ միջնաժամկետ ու երկու կարճաժամկետ գործոն։
Փաշինյանը նկատեց՝ եթե այդ փաստը տեղի ունենար 7-10 տարի առաջ, ապա առավոտից երեկո բոլորս կլսեինք, թե ինչպես ՀՀ հմուտ արտաքին քաղաքականության արդյունքում տեղի ունեցավ անհնարինը, բայց հիմա նման բան չկա:
«Ցեղասպանության ճանաչման երկարաժամկետ գործոնը, միանշանակ, ԱՄՆ հայկական համայնքի ու Սփյուռքի հետևողական աշխատանքն է, միջնաժամկետ գործոնը Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունն է ու այս համատեքստում դիսոնանսը, որ առաջացել է Թուրքիայի ու ԱՄՆ-ի միջև, կարճաժամկետ գործոնները 44-օրյա պատերազմն ու դրանում Թուրքիայի բացահայտ ու ակտիվ ներգրավվածությունն են, ինչպես նաև Հայաստանի ժողովրդավարական երկիր լինելը»,- շեշտեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․