Գաղտնիք չէ, որ Սյունիքում ռուսական 102-րդ ռազմաբազայի երկու նոր հենակետ է հիմնադրվել։ ԱԺ հատուկ նիստի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը` խոսելով անվտանգային խնդիրներից։
Նրա խոսքով՝ այդ երկու նոր հենակետերը լրացուցիչ երաշխիք են Սյունիքի և ՀՀ–ի անվտանգությունն ապահովելու համար։
«Ինչպես պատերազմից առաջ, այնպես էլ դրանից հետո ՀՀ արտաքին անվտանգության համակարգը փոփոխություն չի կրել։ Հայաստանի բոլոր սահմանների պաշտպանությունն այժմ իրականացվում է հայ-ռուսական համատեղ զորախմբի ուժերով ու ջանքերով։ Բայց դա չի նշանակում, որ բոլոր տեղերում պարտադիր համատեղ պոստեր կամ դիրքեր պետք է դրված լինեն»,- հայտարարեց նա։