ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը քաղաքական ուժերին կոչ է անում արտահերթ խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ընթացքում զերծ մնալ ատելության և սպառնալիքի խոսքի տարածումից: Այս մասին ԱԺ հատուկ նիստի ընթացքում հայտնեց Էդմոն Մարուքյանը։
«Մենք պատրաստել ենք հայտարարության տեքստ, որի համաձայն՝ քարոզարշավի ընթացքում ատելության խոսք չի օգտագործվելու: Այն ուժերը, որ կմիանան այդ տեքստին, հանձնառություն կստանձնեն, որ քարոզարշավի ընթացքում զերծ կլինեն ատելության, սպառնալիքի խոսքից: Տեքստը կհրապարակենք»,- ընդգծեց նա։
Էդմոն Մարուքյանը նշեց, որ որ ստեղծված ներքաղաքական իրավիճակում խորհրդարանի արձակման և արտահերթ ընտրությունների կազմակերպման գործընթացը ճիշտ է և այլընտրանք չունի:
Մանրամասները՝ տեսանյութում․