Մեկնարկել է ԱԺ հերթական նիստը։ Պատգամավոր Գևորգ Պետրոսյանն առաջարկում է փոփոխություն կատարել ՀՀ Քրեական օրենսգրքում։
Պետրոսյանի խոսքով՝ ՀՀ Սահմանդրության 3-րդ հոդվածի համաձայն՝ ՀՀ քաղաքացին ունի ճիշտ կառավարվելու իրավունք, իսկ դրա կարևոր բաղադրիչ է ճիշտ տեղեկատվություն ստանալու իրավունքը։
Ըստ նրա՝ այսօր բարձրաստիճան պաշտոնյաները, ամոթը գրպանած, կանգնում են ու ժողովրդին սխալ տեղեկատվություն են տրամադրում։
Գևորգ Պետրոսյանը ցանկանում է, որ փոփոխություններ կատարվեն օրենսգրքում՝ նման ստախոսների գործունեությունը կանխելու նպատակով։
«Խոսքը ՊՆ նախկին խոսնակ կամ լիազորված անձ Արծրուն Հովհաննիսյանի մասին է, որը 43 օր խաբեց՝ ասելով, որ հաղթում ենք, սակայն, վերջին օրով պարզվեց, որ պարտվում ենք: Նման ապատեղեկատվություն մատուցողները պետք է պատժվեն»,- նշեց նա։
Խորհրդարանը մերժեց Գևորգ Պետրոսյանի հեղինակած օրինագիծը։
Մանրամասները՝ տեսանյութում․