Այսօր` մայիսի 4-ին, փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այս մասին հայտնում են Մհեր Գրիգորյանի գրասենյակից։
«Փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը պատվաստվել է «Սպուտնիկ V» պատվաստանյութով»,- ասված է հայտարարության մեջ:
Հիշեցնենք, որ վարչապետի մյուս տեղակալ Տիգրան Ավինյանը օրերս նույնպես պատվաստվեց։ Նա նույնպես հրապարակայնորեն է պատվաստվել, սակայն AstraZeneca-ով։
Երեկ տեղի ունեցած ԱԺ հատուկ նիստի ժամանակ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ԱԺ վերնախավից որևէ մեկն էլ կընտրի չինական պատվաստանյութը։ Թե ի՞նչ պատվաստանյութով է պատվաստվել ինքը՝ չասաց։