Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության ներկայացրած օրենքի նախագիծը, որով լրատվական կայքերում վիճակախաղերի գովազդի համար ծավալային սահմանափակման փոխարեն նախատեսվում է կիրառել ժամային սահմանափակում:
Օրինագծով առաջարկվում է լրատվական կայքերի միջոցով իրականացվող վիճակախաղերի գովազդների նկատմամբ 20 տոկոս կայքէջի ծավալային սահմանափակման փոխարեն կիրառել ժամային սահմանափակումը` սահմանելով, որ գովազդները կարող են իրականացվել ժամը 22:00-07:00-ն ընկած ժամանակահատվածում:
Գործող կարգավորմամբ՝ վիճակախաղի կազմակերպիչն իրավունք ունի համացանցով գովազդելու վիճակախաղը: Այդ գովազդն արգելվում է իրականացնել մանկապատանեկան, կրթական, բժշկական կայքերի միջոցով: Իսկ լրատվական կայքերում սույն պարբերությամբ հաստատված գովազդը չպետք է գերազանցի տվյալ կայքէջի 20 տոկոսից ավելին:
Հիշեցնենք, որ Ֆինանսների փոխնախարար Արմեն Հայրապետյանը նախագծի զեկուցմանը ներկայացրել էր կառավարության մտահոգությունը, որ ծավալային սահմանափակման նկատմամբ վերահսկողությունը, չափողականությունը, գործիքակազմը բացակայում է, և կարգավորման հնարավորությունը գտնվում է ժամային վերահսկողության ներքո, որը օրենքի ընդունումից հետո կիրականացվի ՊԵԿ-ի հանձառության ստանձմամբ: