Գարեգին Նժդեհի հուշարձանը Մարտունիում կանգուն է և կշարունակի մնալ կանգնած: Այս մասին մայիսի 5-ին լրագրողներին ասաց Հայաստանի Ազգային ժողովի անկախ պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը:
Նրա խոսքով՝ նախօրեին լուրեր էին տարածվել՝ կապված մայիսի 9-ին Մարտունիում Գարեգին Նժդեհի հուշարձանը ապամոնտաժելու որոշման հետ: Պատգամավորը հիշեց, որ նման լուրեր տարածվել էին նաև այս տարվա փետրվարին:
Սոֆյա Հովսեփյանը վստահ է, որ Թուրքիան է ձգտում ապամոնտաժել հուշարձանը, մի երկիր, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին նացիստական Գերմանիայի դաշնակիցն էր, Հայաստանի ազգային հերոս Գարեգին Նժդեհին համարում է ֆաշիստ:
«Արձանը մնալու է՝ ի հեճուկս բոլորի։ Այսօր ստիպված արդեն քարերի հետ են կռիվ տալիս, իրենց թվում է, որ զուտ Նժդեհի արձանն է, դե լավ քարը հանենք, տանենք թանգարան, աղմուկ չի լինելու։ Սա ծնելու է արհեստական հակառուսական աղմուկ։ Եթե մի քանի կամակատարներ արջի ծառայություն են մատուցում ռուսական կողմին՝ ի դեմս հայ ժողովրդի, մենք չենք լռելու»,- ասաց Հովսեփյանը։
Հիշեցնենք, որ հուշարձանը կանգնեցրել են 2020 թվականի սեպտեմբերի 26-ին Մարտունու ավագանու որոշմամբ՝ Հայաստանի ազգային հերոսի անունը կրող փողոցում, որը ժամանակին Սյունիքը փրկեց թուրքական օկուպացիայից: