Խորհրդային միության ժամանակահատվածում Հայաստանն այնպիսի թռիչքային աճ է արձանագրել, որը հիմա անգամ հետահայաց նայելով դժվար է պատկերացնել։ Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նա ասաց, որ իր կարծիքով՝ մեր հակառակորդները նույնպես սա արձանագրել են, Հայաստանը շրջափակման մեջ պահելու ռազմավարական խնդիր դրել, մեկուսացրել այն։ Սակայն այս օրակարգն իմանալով անգամ Հայաստանն Իրանի Իսլամական Հանրապետության հետ կապող պատշաճ ճանապարհ չունենք։
«Մեզ համար գերակա խնդիր պետք է լինի կոմունիկացիաների բացումը, Հայաստանի ապաշրջափակումը։ Ադրբեջանն անհեթեթ ամենատարբեր հայտարարություններով կփորձի մեր հանրության շրջանում վախեր սերմանել»,- ասաց վարչապետի պաշտոնակատարը։