Նախկին ամերիկացի պաշտոնյաներն ու փորձագետները Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Ջո Բայդենի հանդիպման հնարավոր վայր են համարում Չեխիայի, Իսլանդիայի, Սլովենիայի և, հնարավոր է, նաև Ադրբեջանի մայրաքաղաքները: Այս մասին հայտնել է ամերիկյան The Politico պարբերականը։
Politico-ն նշում է, որ սովորաբար երեք երկրներ են ընդունում նման հանդիպումները։ Այդ երկրներն են Շվեյցարիան, Ֆինլանդիան, Ավստրիան։ Այդ երկրները, ինչպես նշում է պարբերականը, լայն իմաստով «չեզոք» վայրեր են համարվում նման հանդիպումների անցկացման համար։ Նշված տարբերակներից ամենաքիչ հավանականը Ֆինլանդիայի մայրաքաղաքն է։
Հանդիպման անցկացման հնարավոր վայրերի ցանկում Ռեյկյավիկը հիշատակվում է նաև ԱՄՆ-ի գործող որոշ պաշտոնյաների կողմից։
Ինչպես նշում է Politico-ն, թեև Իսլանդիան ՆԱՏՕ-ի կազմի մեջ է մտնում, արդեն ունի նման գագաթաժողովների անցկացման փորձ: 1986 թվականին Իսլանդիայի մայրաքաղաքն ընդունել է ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչովի և ԱՄՆ նախագահ Ռոնալդ Ռեյգանի հանդիպումը։