ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը և ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը միասին ժամանել են ՀՀ ԱԳՆ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից։
Մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանի և Սերգեյ Լավրովի առանձնազրույցը։
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն աշխատանքային այցով երեկ ժամանել է Երևան: Այսօր նախատեսված է նաև հանդիպում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ: Ավելի վաղ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան հայտնել էր, որ հանդիպումների ընթացքում նախատեսվում է հանգամանորեն քննարկել երկկողմ և տարածաշրջանային համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, ինչպես նաև փոխգործակցությունը միջազգային հարթակներում: Զախարովան տեղեկացրել էր նաև, որ բանակցություններում քննարկման առաջնային թեման լինելու է Լեռնային Ղարաբաղի հարցով Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև 2020 թվականի նոյեմբերի 9-ին և 2021 թվականի հունվարի 11-ին ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը: