Թուրքիան պետք է շարունակի համագործակցել Ռուսաստանի հետ՝ որպես տարածաշրջանային ամենակարևոր դերակատարներից մեկը, միևնույն ժամանակ, որոշ հարցերու մԱնկարան համակարծիք չէ Մոսկվայի հետ:
Այս մասին ասել է Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուն գերմանական Frankfurter Allgemeine Zeitung-ին տված հարցազրույցում, հայտնում է Radio Sputnik-ը:
Չավուշօղլուն ասել է, որ Թուրքիան փորձում է աշխատանքային հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, բայց միշտ չէ, որ հեշտ է հասնել դրական արդյունքների:
Թուրքիայի արտգործնախարարության ղեկավարը հորդորել է պահպանել Ռուսաստանի Դաշնության հետ երկխոսության բաց ուղիները՝ ավելացնելով. «Դա չի նշանակում, որ բոլոր հարցերի շուրջ մենք ունենք նույն կարծիքը»:
Չավուշօղլուն շեշտել է, որ Թուրքիան պետք է մտածի իր ազգային շահերի մասին՝ հաշվի առնելով երկրի անվտանգությունը:
«Ռուսաստանը դա հասկանում է: Մենք Ռուսաստանի հետ համագործակցում ենք հնարավորության դեպքում, բայց անհրաժեշտության դեպքում մնում ենք անսասան»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: