ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն կոչ է արել ԼՂ հակամարտության կողմերին շտապ ավարտել ձերբակալվածների փոխանակումը։ Վերջինս նաև կոչ է արել հնարավորինս արագ վերսկսել ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում քաղաքական գործընթացները։ Այս մասին Լինդեն գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։
«Ողջունում եմ Ադրբեջանի կողմից հայ ձերբակալվածների ազատ արձակումը: Կողմերին կոչ ենք անում շտապ ավարտել ձերբակալվածների և աճյունների փոխանակումը, ինչպես պարտավորում է Միջազգային հումանիտար օրենքը: Լիովին սատարում ենք Մինսկի խմբի համանախագահներին և հորդորում կողմերին հնարավորինս շուտ վերսկսել քաղաքական գործընթացը նրանց միջոցով»,- գրել է ԵԱՀԿ նախագահը՝ գրառմանը կից հրապարակելով նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մայիսի 5-ի հայտարարությունը։