Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մայիսի 8-ից կգտնվի կարճատև արձակուրդում, որը կանցկացնի Մոսկվայում`անձնական միջոցների հաշվին: Այս մասին տեղեկացնում են նախագահի աշխատակազմից:
Նաև հայտնում են, որ մայիսի 10-ին կմեկնարկի նախագահ Արմեն Սարգսյանի աշխատանքային այցը Մոսկվա, որի շրջանակում նախատեսված են մի շարք հանդիպումներ: