Մայիսի 8-ին ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության երիտասարդական կազմակերպությունները նամակներ են փոխանցել ԱՄՆ-ի, Ռուսաստանի և Ֆրանսիայի դեսպանատներին, ինչպես նաև ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակին:
Ինչպես լրագրողներին ասաց «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչ Սոս Հակոբյանը, նամակներով կոչ են արել միջազգային հանրությանը ճնշում գործադրել Ադրբեջանի վրա՝ հայ գերիներին ազատելու համար, ինչպես նաև Շուշիում և առհասարակ Արցախում հայկական մշակութային ժառանգությունը պահպանելու խնդրի շուրջ:
ՀՀԿ-ի և «Հայրենիք» կուսակցության ներկայացուցիչները բողոքի ակցիա են անցկացրել նաև ՀՀ կառավարության շենքի մոտ, ակցիայի մասնակիցները իրենց հետ բերել էին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթի մակետը:
«Բոլոր նրանք, ովքեր հունիսի 20-ին կքվեարկեն Նիկոլի և իր դավաճանների խմբի օգտին, պետք է իմանան, որ այսուհետ Ղազանչեցոց եկեղեցու գմբեթն այս տեսքով չեն տեսնի», – ասել է ՀՀԿ երիտասարդական թևի ղեկավար Հայկ Մամիջանյանը: