Այսօր՝ ժամը 12.00-ին, ԱԺ հատուկ նիստ է հրավիրվել: Օրակարգում վարչապետի ընտրության հարցն է:
Հիշեցնենք, որ մայիսի 3-ի ԱԺ հատուկ նիստում Նիկոլ Փաշինյանը չընտրվեց վարչապետի պաշտոնում։
Ըստ պայմանավորվածության՝ իշխող «Իմ քայլը» խմբակցությունն առաջադրել է Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը, իսկ ընդդիմադիր խմբակցությունները թեկնածություն չեն առաջադրել:
Հիշեցնենք նաև, որ ապրիլի 25-ին Նիկոլ Փաշինյանը հրաժարական է ներկայացրել: Նրա հրաժարականից հետո խորհրդարանը երկրորդ անգամ ևս վարչապետ չի ընտրելու: Այնուհետև Ազգային ժողովը իրավունքի ուժող կհամարվի արձակված, և, ըստ նախատեսված ժամանակահատվածի, հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ: