Ըստ Վարդանյանի` իշխանությանը կարող է հեռացնել միայն ժողովուրդը, որովհետեւ իշխանության կրողը միայն ժողովուրդն է:
«Որեւէ դաշինք որպես քաղաքական նպատակ չի կարող հայտարարել իշխանությունից հեռացնելը: Բոլոր քաղաքական ուժերին մաղթում եմ հաջողություն ընտրություններում, որովհետեւ ընտրությունների միջոցով Հայաստանում կարող է ձեւավորվել իշխանություն:
Ցավում եմ, որ անգամ ԸՕ-ի այս փոփոխություններից հետո մենք չենք խոսում գաղափարների, կուսակցությունների մասին, այլ խոսում ենք անձանց մասին»,-ասաց պատգամավորը: