Մայիսի 10-ին տեղի ունեցած ԱԺ խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Համազասպ Դանիելյանը նշեց, որ անցած շաբաթ երկրորդ ընթերցմամբ ընդունված Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, ցավոք, չի նախատեսում որեւէ կանոնի փոփոխություն հունիսի 20-ի ընտրությունների համար:
«Փաթեթում ավելի ազատականացրել ենք կոալիցիաներ կազմելու կարգավորումը, որն էապես կավելացնի կոալիցիաներ ձեւավորելու հնարավորությունը:
Գործող նորմը նախատեսում է 6 օր կոալիցիա կազմելու համար, եւ եթե որեւէ ուժ խորհրդարանում չունենա տեղերի առնվազն 54 տոկոսը, եւ 6 օրվա ընթացքում հնարավոր չլինի առավելագույնը 3 ուժերի միջեւ կազմել կոալիցիա, ապա Հայաստանում տեղի կունենա ընտրությունների 2-րդ փուլ»,-ասաց Դանիելյանը` պատասխանելով լրագրողի` խորհրդարանական ընտրությունների արդյունքում կոալիցիա կազմելու եւ չկազմելու վտանգների վերաբերյալ հարցին: