Արդարադատության ոլորտում իրականացրել ենք հեղափոխական փոփոխություններ: ԱԺ հատուկ նիստին նշեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:
Նա արձանագրեց, որ այսօր ՀՀ քրեակատարողական հիմնարկներում կալանավորված և դատապարտված անձանց պատմական նվազագույն թիվն ունենք:
Վարչապետի պաշտոնակատարը նշեց, որ սա արդարադատության ոլորտում իրականացված բարեփոխումների արդյունքն է:
«Այսօր դատարաններն այլևս նախաքննության մարմինների կցորդը չեն: Ես կարծում եմ, որ, այո, մենք այսօր հասել ենք ամենակարևոր փոփոխությանն արդարադատության ոլորտում, որը հեղափոխական փոփոխություն է: Մենք վստահ կարող ենք ասել, որ այսօր Հայաստանի Հանրապետության քրեակատարողական հիմնարկներում անմեղ մարդ չկա»,-ընդգծեց Փաշինյանը:
Նա նաև շեշտեց՝ արդարադատության ոլորտի մեծագույն խնդիրը միշտ եղել է այն, որ բազմաթիվ մարդիկ, որոնք չպետք է լինեին ՔԿՀ-ներում, տարիներով, այդ թվում՝ քաղաքական պատճառներով, գտնվել են այնտեղ: