Թուրքիան մեր թշնամին է, որը նաև մեր հարևանն է։ Այս մասին ԱԺ հատուկ նիստում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Այսօր միայն գերտերությունները թշնամիներ ունեն իրենց տարածաշրջանից դուրս: Պատմության մեջ գոյություն ունեցող բոլոր թշնամիները միևնույն ժամանակ նաև հարևաններ են։ Դժվար կլիներ պատկերացնել, որ հասարակածից ներքև գտնվող երկրները մեր թշնամիներն են»,- պարզաբանեց Փաշինյանը:
Նրա խոսքով՝ վերջապես ժամանակն է գրանցել, որ այդ թշնամությունը պետք է վերահսկել և կառավարել։ Ըստ վարչապետի պաշտոնակատարի՝ երբ այդ թշնամությունը եռում է, հասնում է գագաթնակետին, ցանկացած պահի կարող է պայթյուն տեղի ունենալ։