44-օրյա պատերազմի հանգամանքները, ԼՂ հիմնախնդրի բանակցային գործընթացի հանգամանքները պետք է ենթարկվեն ամբողջական, լիարժեք քննության: Այս մասին ԱԺ հատուկ նիստի հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ սա պետք է լինի իրենց նախընտրական պարտավորությունը։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ պետք է հարցաքննվեն բոլորը, այդ թվում՝ նաև ինքը։
«Վարչապետն էլ պետք է հարցաքննվի, ով անհրաժեշտ է՝ պետք է հարցաքննվի: Ես պատրաստ եմ։ Սա պետք է լինի նոր խորհրդարանի ամենակարևոր անելիքը։ Պատկերացնո՞ւմ եք՝ նոյեմբերին մենք որոշեցինք, որ քաղաքական ուժերից ձևավորվում է պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով: Բազմաթիվ հանգամանքներ, որ այս ամբիոնից ես բացահայտեցի, չէին բացահայտվի»,- նկատեց Փաշինյանը։
Մանրամասները՝ տեսանյութում․