COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր մայիսի 9-ի դրությամբ` կատարվել է 10727 պատվաստում։
Առողջապահության նախարարությունից հիշեցնում են, որ․
-Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը
-Նախապես պետք է զանգահարել նախընտրած պոլիկլինիկա՝ անկախ կցագրումից, և գրանցվել պատվաստման համար
-Գործում են նաև շարժական պատվաստումային խմբեր հանրային վայրերում. Երևանում՝ Հյուսիսային պողոտա, «Դալմա Գարդեն» մոլ և «Մեգամոլ» ատևտրի կենտրոններ, Գյումրու
-Վարդանանց հրապարակ, Վանաձորի Հայքի հրապարակ, Դիլիջանի քաղաքապետարանի հարևանությամբ
-Կարող են պատվաստվել նաև օտարերկրյա քաղաքացիները
-Պատվաստումներն անվճար են
–«ԱստրաԶենեկա»-ով պատվաստումները կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում, ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով:
Իսկ «Սպուտնիկ-V»-ով պատվաստումները նախատեսված են ռիսկի խմբերի անձանց, մասնավորապես՝ 18-ից 54 տարեկան բուժաշխատողների, 18-ից 54 տարեկան քրոնիկ հիվանդների, 18-ից 54 տարեկան սոցիալական խնամքի կենտրոնների բնակիչների և աշխատակիցների համար: