Մեր ժողովուրդն այլևս տերերի կարիք չունի։ ԱԺ հատուկ նիստում այս մասին ասաց «Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Գևորգ Գորգիսյանը՝ խոսելով հունիսի 20-ին նախատեսված արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին։
Ըստ նրա՝ մեր պետությունն ու ժողովուրդն այլևս փրկիչներ ու տերեր փնտրելու կարիք չունեն։
«Պետք է ընտրել ոչ թե ում, այլ՝ ինչ։ Պետք է ընտրել գաղափար, պետք է ընտրել ծրագիր։ Միայն միասնականությամբ և բծախնդիր կարգապահությամբ կարող ենք կառուցել մեր վաղվա լուսավոր ապագան»,- ասաց նա։
Մանրամասները՝ տեսանյութում․