Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարի պաշտոնակատար Ռուստամ Բադասյանն ու արդարադատության նախարարի տեղակալ Սուրեն Գրիգորյանը 2021 թվականի մայիսի 18-20-ը կգործուղվեն Ռուսաստանի Դաշնություն։ Այս մասին տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։
Վերջիններս կմասնակցեն «Արդարադատության թվային մարտահրավերները նոր դարաշրջանում» խորագրով արդարադատության նախարարների հանդիպմանը, կհանդիպեն նաև Ռուսաստանի Դաշնության արդարադատության նախարար Կոնստանտին Չույչենկոյի հետ։