Ազգային ժողովը երկրորդ անգամ Նիկոլ Փաշինյանին չընտրեց վարչապետի պաշտոնում, ինչպես և նախատեսում էր. այսպիսով, Սահմանադրության համաձայն՝ իրավունքի ուժող Յոթերորդ գումարման Ազգային ժողովն արձակվեց:
Վարչապետի ընտրության համար հրավիրված հատուկ նիստին Նիկոլ Փաշինյանը չստացավ ընտրվելու համար բավարար ձայներ: Նրա թեկնածությանը «կողմ» և «դեմ» քվեարկեցին մեկական պատգամավորներ, 76 պատգամավոր քվեարկեց «ձեռնպահ»:
Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ էր 67 «կողմ» ձայն: