Իսրայելի Պաշտպանության ուժերը հրթիռային հարված են հասցրել Գազա քաղաքում գտնվող 13 հարկանի բնակելի շենքի ուղղությամբ, որի հետևանքով շենքն ամբողջությամբ փլուզվել է, հայտնում է interfax.ru-ն՝ հղում անելով The Times of Israel-ին:
Նշվում է, որ հարվածից առաջ զինվորականները տարբեր կերպերով նախազգուշացրել են շենքի բնակիչներին, որ պետք է լքեն տունը: Ապա քիչ հզորությամբ հրթիռով հարվածել են տան տանիքին՝ որպես վերջին նախազգուշացում: Հաղորդագրությունում ասվում է, որ այս հարվածից շենքը էական վնաս չի կրել: Դրանից անմիջապես հետո շենքին հարվածել է ավելի հզոր հրթիռ:
«Դեռ պարզ չէ, թե ինչու է իսրայելական բանակը նման հարված հասցրել»,- նշում է The Times of Israel-ը:
Սոցիալական ցանցերում արդեն իսկ տեսանյութեր են հրապարակվել, որոնք պատկերում են շենքի փլուզումը: Տեսանյութերում պաղեստինցի ականատեսները բղավում են «Ալլահու աքբար»:
طائرات الاحتلال تدمّر برج هنادي غربي مدينة غزة
الحمد الله ربنا سلم pic.twitter.com/Qc5DRznZ7F
— عايدة 🍃 (@a00598) May 11, 2021