Թուրքիան հույս ունի ընդունել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի բանաձևը, որը կդատապարտի Իսրայելի հարձակումները, հայտնում է Anadolu գործակալությունը՝ վկայակոչելով Թուրքիայի արտգործնախարար Մեվլութ Չավուշօղլուին:
Իսրայելի հանցագործությունները դատապարտելը բավարար չէ: Իսլամական աշխարհը կոնկրետ քայլեր է ակնկալում, ասել է Չավուշօղլուն:
«Մենք միշտ դատապարտում ենք նման գործողությունները, մինչդեռ իսլամական աշխարհը մեզնից կոնկրետ քայլեր է ակնկալում:
Հուսով եմ, որ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի արտահերթ նիստում մենք բանաձեւ կընդունենք՝ դատապարտելով Իսրայելի հարձակումները»,- ասաց թուրքական դիվանագիտության ղեկավարը: