Ինչպես արդեն հայտնել ենք՝ Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանին և թաղապետարանի քաղաքաշինության և հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ ՔՕ 309–րդ հոդվածի 2–րդ մասով (պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով) և ՔՕ 258–րդ հոդվածի 4–րդ մասով (խուլիգանությունը, որը զուգորդվել է անձի առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելով):
Այս մասին Armenia Today-ին հայտնեց Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը։
«Ինտենսիվ աշխատանքներ են կատարվում տեղի ունեցածը պարզելու ուղղությամբ, որոնց արդյունքում կարող է պարզվել, որ այլ անձինք նույնպես ներգրավված են եղել տեղի ունեցածում»,- ասաց Գոռ Աբրահամյանը։
Նրա խոսքով՝ դեպքի հնարավոր պատճառների մասին նախաքննության իրականացման թուլատրելիության շրջանակում պատրաստվում են հայտարարություն տարածել։
Հիշեցնենք, որ երեկ, մայիսի 12-ի առավոտյան, ծեծկռտուք է տեղի ունեցել թաղապետարանի քաղաքաշինության եւ հողօգտագործման բաժնի պետ Մանվել Մարգարյանի և վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ազիզյանի միջև: Կենտրոնի թաղապետ Ավետ Պողոսյանը գտնվում է արձակուրդում։