Մայիսի 14-ից 17-ը Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակությունը կժամանի Հայաստան։
Այս մասին տեղեկանում են Կառավարության կայքից։
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝ 2021 թվականի մայիսի 14-ից 17-ը Իրաքյան Քուրդիստանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանիի գլխավորած պատվիրակության այցի կապակցությամբ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը մի շարք հանձնարարականներ է տվել։ Այդ մասին նա որոշում է ստորագրել։