ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը Սյունիքի մարզում է։ Տեղեկությունը Armenia Today-ին հայտնեց փոխվարչապետի մամուլի քարտուղար Նժդեհ Հովսեփյանը։
Խոսնակը, սակայն, չմանրամասնեց, թե ինչ օրակարգով է Տիգրան Ավինյանը մեկնել Սյունիք։
Հավելենք, որ, ըստ մամուլի հրապարապումների, փոխվարչապետի պաշտոնակատարը հաճախ հանդիպումներ է ունենում և խորհրդակցություններ անցկացնում:
Հիշեցնենք, որ Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որ վաղ առավոտյան ադրբեջանական զինուժը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։
Երեկ ադրբեջանական զինված ուժերը, կրկին՝ «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն է իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել Վարդենիսի և Սիսիանի սահմանային հատվածներում։ Երկու դեպքում էլ ՀՀ զինված ուժերի գործողությունների արդյունքում առաջխաղացումը կասեցվել է, ադրբեջանական կողմին պահանջ է ներկայացվել տարածքն անհապաղ լքելու և իրենց ելման դիրքեր վերադառնալու վերաբերյալ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ-ն, Սյունքիում ստեղծված իրավիճակով պայմանավորված, դիմել է ՀԱՊԿ-ին։