ԵԿՄ-ին հրաման եմ տվել ու դիմել եմ ՊՆ-ին, բայց դեռ թույլ չեն տալիս դուրս գանք:
Այս մասին այսօր ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ասաց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, ԵԿՄ ղեկավար Սասուն Միքայելյանը:
Նա նշեց, որ այսօր պետականության կորստի վտանգի առաջ ենք, Սյունիքը վատնգված է:
ԱԺ-ում շարունակվում է արտահերթ նիստը՝ Սյունքիում ստեղծված իրավիճակի կապակցությամբ։
Ադրբեջանական զինված ուժերը, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, հերթական սադրանքն են իրականացրել Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ փորձելով դիրքային առաջխաղացում ապահովել:
Մանրամասները՝ տեսանյութում.