Իրանի հետ սահմանին կրակոցների հետևանքով ադրբեջանցի երկու սահմանապահ է սպանվել. հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները ՝ վկայակոչելով պետական սահմանային ծառայությունը:
Նշվում է, որ մայիսի 15-ին՝ ժամը 16: 00-ի սահմաններում, Յարդիմլի շրջանի Գենդերե գյուղի մոտակայքում երեք անհայտ անձ խախտել է պետական սահմանը:
Խախտողները չենթարկվել են սահմանապահների հրահանգին, կրակ են բացել նրանց վրա, նետել բեռները և փորձել փախչել դեպքի վայրից: