Այն ճանապարհները, որոնցով իրականացվում է Հայաստանի տարածք մտած ադրբեջանցի զինվորականների մատակարարումը, հայկական կողմից արգելափակված են: Այս մասին Հայաստանի հանրային հեռուստատեսության եթերում ասաց Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը:
Նա շեշտեց, որ Հայաստանի զինված ուժերը կատարում են իրենց առջեւ դրված խնդիրները: Ըստ մարզպետի, իրավիճակը տարածքում հանգիստ է, մայիսի 12-ից մինչ օրս կրակոցներ չեն եղել:
«Ոչ նրանք են ուզում կրակել, ոչ մենք», – ասաց Պողոսյանը ՝ կարծիք հայտնելով, որ հարցը խաղաղ լուծում կստանա: Նա ասաց նաև, որ Երկրապահ կամավորական միության շուրջ 1000 մարտիկներ պատրաստ են ժամանել սահման:
Մարզպետը նաև շեշտեց, որ Սև լիճը գտնվում է հայկական կողմի վերահսկողության տակ:
https://youtu.be/eUXNOb3fCuc