Հայ ազգային կոնգրես կուսակցությունը համագումար է հրավիրել:
Հիշեցնենք, որ կուսակցությունը ղեկավարում է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը:
Ավելի վաղ առաջին նախագահը ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին առաջարկել էր հունիսի 20-ի արտահերթ ընտրություններին հանդես գալ միասնական դաշինքով:
Ավելի ուշ Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կողմից իր առաջարկի կտրուկ մերժումից հետո, ս.թ. մայիսի 1-ին հանդիպել է Սերժ Սարգսյանի հետ՝ նրան առաջարկելով՝ ընտրություններին մասնակցել ՀԱԿ-ՀՀԿ դաշինքով և հանդես գալ իր կողմից շարադրված հայտարարությամբ: Նա նշել էր, որ չիրականացավ նաև իր երկրորդ առաջարկը: