ՀՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։
ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 19-ին Դուշանբեում կմասնակցի ՀԱՊԿ Արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստին:
Հիշեցնենք, որ Սյունիքում ստեղծված իրավիճակով պայմանավորված, ՀՀ-ն պաշտոնապես դիմել է ՀԱՊԿ։
Հիշեցնենք նաև, որ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը նամակ է հղել Տաջիկստանի Անվտանգության խորհրդի քարտուղար, ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի նախագահ Նասրուլլո Մախմուդզոդային և ներկայացրել Հայաստանի սահմանամերձ շրջաններ Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումների ներթափանցման մասին փաստեր:
Արմեն Գրիգորյանն առաջարկել է անցկացնել ՀԱՊԿ Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի արտահերթ նիստ: